Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ որոշել է մասնակցել 2018 թվականին կայանալիք Ռուսաստանի նախագահական ընտրություններին. արդեն համացանցում գործարկվել է «Սոբչակն ընդդեմ բոլորի» կայքը, որը ստեղծվել է հենց ընտրությունների համար, փոխանցում է BBC-ն:
«Ես 36 տարեկան եմ և որոշել եմ առաջադրվել նախագահական պայքարին: Ես դեմ եմ բոլոր նրանց, ովքեր այդ իրավունքից սովորաբար օգտվում են: Ես ցանկանում եմ վերադարձնել բոլորի դեմ քվեարկելու հնարավորությունը», - ասվում է Սոբչակի տեսաուղերձում:
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արդեն հայտարարել է, որ Սոբչակն ամբողջությամբ համապատասխանում է ռուսաստանյան օրենսդրությամբ նախագահական թեկնածուներին ներկայացվող չափանիշներին: Նրա խոսքերով Սոբչակն իր այս որոշումը Պուտինի հետ չի համաձայնեցրել: