ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանն օգտագործել է Օվալաձև կաբինետի սեղանի կարմիր կոճակը՝ հյուրերի համար թեյ պատվիրելու համար։ Այդ մասին գրքում գրել է բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնն իր «Finding my Virginity» գրքում։
Միլիարդատերը գրում է, որ Սպիտակ տուն այցերից մեկի ժամանակ Օբաման նկատել է կարմիր կոճակին ուղղված նրա հայացքը. «Նախկինում դրանք օգտագործվել են արտակարգ իրավիճակներում, իսկ հիմա՝ իմ հյուրերի համար թեյ պատվիրելու համար», - պարզաբանել է Օբաման:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը կարմիր կոճակը կիրառում է գազավորված ըմպելիքի պատվիրման համար։