Ղարաբաղյան հակամարտությունն այն ոլորտներից է, որտեղ ԱՄՆ-ն սերտորեն համագործակցել է Մոսկվայի հետ՝ չնայած երկու երկրների միջև լարված հարաբերություններին: Ինչպես հայտնում է NEWS.am-ը նման հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԱՄՆ-ում Հելսինկյան հանձնաժողովի կողմից կազմակերպված ճեպազրույցում:
«Ես կասեի, որ դա այն հարցերից մեկն է, որտեղ մենք իսկապես համագործակցում ենք», - ասել է Ուորլիքը` հավելելով, որ Ռուսաստանը հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Ռուսաստանը կենտրոնական խաղացող էր 2016 թ. ապրիլին: Ես կասկածում եմ, որ Ռուսաստանը միշտ էլ կենտրոնական խաղացող է լինելու», - ասել է նախկին համանախագահ Քերի Կավանոն:
Սակայն, Կավանոն համոզված է, որ Ռուսաստանը չի կարող ինքնուրույն լուծել խնդիրը, և, իհարկե, Մոսկվան շահագրգռված չէ հետագա էսկալացիայով: