Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին Բրյուսել քաղաքում այցելել է Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության գրասենյակ և հանդիպել կազմակերպության մի խումբ անդամների հետ ՝ գրասենյակի տնօրեն Դիյոգո Պինտոյի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջից:
Արծարծվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, Արցախ-Եվրոպա հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության գործունեությունն՝ ուղղված եվրոպական տարբեր երկրներում ու հարթակներում արցախյան հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացմանը, հանրապետության և եվրոպական տարբեր կառույցների միջև կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: