Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը նվաճեց չեմպիոնի կոչումը, հայտնում է Ազգային Օլիմպիական Կոմիտեի պաշտոնական կայքը։
Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 227 կգ արդյունքը։ Պողոսյանը փոքր ոսկե մեդալների արժանացավ նաևպոկում (97 կգ) ու հրում (130 կգ) վարժություններում։
Հոկտեմբերի 20-ին պայքարի մեջ կմտնեն Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ) ևԱրփինե Դալալյանը ( 90+ կգ)։