Հայտնի իսպանական Mundo Deportivo սպորտային հանդեսը «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ Յաննիկ Կարասկոյի մասին իր նյութում ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբն անվանել է հայկական, փոխանցում է haqqin.az-ը:
«Ժողովո՛ւրդ, Չոլոն («Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի մականունը) երեկ խաղացել է հայկական «Ղարաբաղ»-ի դեմ, որը թղթի վրա թվում էր միանգամայն հաղթահարելի մրցակից: Սակայն «Ատլետիկո»-ն չի կարողացել գոլ խփել և երկրորդ անգամ է ոչ-ոքի խաղացել Եվրոպայում», - գրում է Mundo Deportivo-ն:
Նշենք, որ Ադրբեջանը ջանք և միջոցներ չի խնայում «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի գովազդի համար՝ փորձելով այդկերպ ամբողջ աշխարհին ներշնչել, որ Ղարաբաղը կապ ունի Ադրբեջանի հետ: Սակայն ինչպես երևում է, անգամ այսկեպ Ղարաբաղն իրենց վերագրել չի ստացվի: