Մալթացի լրագրողուհի Դաֆնե Կարուանա Գալիցիայի ավտոմեքենայում պայթած ռումբն ամենայն հավանականությամբ գործի է դրվել հեռվից, հայտնում է Times of Malta-ն:
Քննիչները հայտնաբերել են, որ ռումբը պայթել է նրան ամրացված սարքին հեռախոսազանգից հետո: Նրանք հույս ունեն, որ կկարողանան բացահայտել, թե որտեղից է կատարվել զանգը և կգտնեն հանցագործի հետքերը:
Գալիցիան զոհվել է հոկտեմբերի 16-ին սեփական մեքենայի պայթյունից: Վերջերս լրագրողը զբաղվել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի և նրա երկու օգնականների դեմ հետաքննությամբ՝ ուսումնասիրելով նրանց կապերը Պանամայի օֆշորների հետ, անձնագրերի վաճառքը և Ադրբեջանի իշխանություններից գումարներ ստանալը: