Ամերիկյան Southwest Airlines ավիաընկերությունն իրականացրել է միայն կանանցից բաղկացած անձնակազմով առաջին չվերթը, հայտնում է РИА Новости-ն:
Southwest Airlines ավիաընկերությունը հրապարակել է անձնակազմի անդամների լուսանկարը, որն արվել է թռիչքից առաջ: Boeing-737-ն իրականցրել է Սենթ-Լուիս – Սան Ֆրանցիսկո չվերթը: Ուղևորներին սպասարկել է 4 բորտուղեկցորդուհի: Օդաչուները ևս կին են եղել:
Համաձայն ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի ֆեդերալ վարչության տվյալների, 2016 թվականի շուրջ 584 հազար օդաչուներից մոտ 39 հազարը կանայք են: