Հայաստանցի 23-ամյա ծանրորդ Տաթև Հակոբյանը, Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հանդես գալով աղջիկների 90 կգ քաշային կարգում, երկամարտի 228 կիլոգրամ արդյունքով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:
Նա երկրորդն էր նաև պոկում (105 կգ) և հրում (123 կգ) վարժություններում, հայտնում է Ազգային Օլիմպիական Կոմիտեի պաշտոնական կայքը: