Իսպանիայի կառավարությունը որոշել է գործարկել Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնակառավարումը, փոխանցում է РИА Новости-ն:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի խոսքով՝ Մադրիդն իշխանությունից հեռացնում է ինքնավարության ամբողջ կառավարությունը: Նշվում է, որ Կատալոնիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:
Կառավարության այս որոշումը պետք է հաստատի Իսպանիայի խորհրդարանը: