Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը և Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հուշագիր են ստորագրել 2 երկրների համակարգող խորհուրդ ստեղծելու մասին: Այս մասին հոկտեմբեևրի 22-ին հայտնել է Իրաքի կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է NEWS.am-ը:
Արարողության ժամանակ ալ Աբադին Էր Ռիադի հետ ստորագրված փաստաթուղթը «շրջադարձային պահ է համարել երկրների միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման և երկկողմանի հարաբերությունների ամրապնդման համար»: