Վրաստանի Կախեթիա շրջանի Տելավի քաղաքի մի խումբ ակտիվիստներ նախօրեին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեաթերթիկների վրա գրել են «ոչխար»:
Ինչպես հայտնում վրացական լրատվամիջոցները, այդկերպ նրանք հայտնել են իրենց բողոքը՝ քաղաքի՝ ինքնակառավարվող միավորի կարգավիճակի չեղարկման դեմ:
Հիշեցնենք, Տելավին ինքնակառավարվող քաղաքի կարգավիճակ է ստացել 2014 թվականին, սակայն այս տարվա ամռանը վրացական խորհրդարանն որոշեց մի շարք քաղաքների, այդ թվում նաև Տելավիի, այդ կարգավիճակը չեղարկել: