Հայաստանը կմիանա միջազգային համաձայնագրին, ըստ որի հրաժարվելու է Լուսնի և Մարսի վրա ռազմական գործողություններից, փոխանցում է NEWS.am-ը:
«Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը հավանություն է ստացել ԱԺ արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նիստում։
Արեգակնային համակարգի համար կարևոր նախագիծը ներկայացրել է տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Գագիկ Գրիգորյանը։
1979–ին Նյու Յորքում կնքված համաձայնագրով արգելվում է Լուսնի վրա ցանկացած ուժի հայտնվելը։ Արգելվում է ռազմաբազաներ և օբյեկտներ կառուցել, որոնք կարող են սպառնալ Երկրին, տիեզերանավերին և արբանյակներին։ Լուսնի ուղեծիր արգելվում է միջուկային զենք հանել կամ տեղակայել Լուսնի տարածքում։