Հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության մի քանի պատգամավորներ Ստեփանակերտում բաց դասախոսություն են կարդացել Արցախի պետական համալսարանի ուսանողների համար, հայտնում է Panorama-ն:
Դասախոսությունը տեղի է ունեցել «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի նախաձեռնությամբ:
ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյան ուսանողներին է ներկայացրել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրությունները, Արման Սաղաթելյանը խոսել է ժամանակակից տեղեկատվական և հիբրիդային պատերազմների վերաբերյալ:
Պատգամավոր Կարեն Բեքարյանը ներկայացրել է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը. առկա վիճակը և զարգացման միտումները, իսկ Միհրան Հակոբյանը՝ Ղարաբաղյան հակամարտության քաղաքակրթական բաղադրիչները:
Ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել թեմաներից յուրաքանչյուրի հանդեպ, դասախոսություններն ուղեկցվել են ակտիվ քննարկումներով ու մտքերի փոխանակմամբ: