Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիան Հայաստանի աշակերտների համար ֆիզիկայի և մաթեմատիկայի օլիմպիադա է կազմակերպում։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում կատարելով կորպորացիայի մամուլի ծառայությանը:
Աշակերտների ընտրական փուլը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 29-ը։
Ֆիզիկայի և մաթեմատիկայի օլիմպիադան կանցկացվի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա: Օլիմպիադային կարող են մասնակցել 7-11-րդ դասարանների աշակերտները:
Միջոցառման նպատակն է հայտնաբերել տաղանդավոր, խելացի և նպատակասլաց երեխաների, որոնք հետագայում կարող են աշխատել միջուկային ոլորտում։