Հայ-բելառուսական բարեկամության պատվին Հայաստանի տարածքում 2018-ին անտառ կհայտնվի:
Հայ-բելառուսական բարեկամության անտառների համար երկու երկրների ներկայացուցիչները Հայաստանի տարածքում տեղ կընտրեն հոկտեմբերի վերջին կայանալիք բելառուսական պատվիրակության այցի ժամանակ, հայտնում է Բելառուսի գյուղատնտեսության և արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է Sputnik Արմենիան:
«Հայաստանին անհատույց կտրամադրվեն անհրաժեշտ քանակի տնկիներ և կցուցաբերվի տեխնոլոգիական օգնություն», - գրված է հաղորդագրության մեջ։