Հայտնի է այն երգը, որով «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կներկայանա hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան), հայտնում է Հայաստանի առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը։
Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակները՝ Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը, Արթուր Աղեկյանը: Երգը կոչվում է «Բումերանգ»։
«Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 15-րդ անգամ՝ «Shine Bright» («Շողա պայծառ») նշանաբանի ներքո։ Այն կանցկացվի նոյեմբերի 26-ին Թբիլիսիում: