Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Անկարայի քաղաքապետ Մելիխ Գյոքչեքը, ով ներկայացնում է իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը, հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին:
«Այսօր մենք խոսեցինք նախագահի հետ: Հույս ունեմ, որ Անկարայի քաղաքային ժողովը շաբաթ կհավաքվի հերթական նիստի համար, և ես կներկայացնեմ հրաժարականի դիմումը», - Twitter-ում հայտնել է Անկարայի քաղաքապետը, ով 4 անգամ վերընտրվել է այդ պաշտոնում 1994 թվականից ի վեր:
Ավելի վաղ հրաժարական էին տվել Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշն ու մի շարք նահանգների ղեկավարներ: