Ադրբեջանը 170 մլն դոլարի զենք է գնել Բելառուսից, հայտնում է Ստոքհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը:
Ըստ ինստիտուտի, Ադրբեջանի գործարքը Բելառուսի հետ «Պոլոնեզ» համազարկային ռեակտիվ համակարգերի գնման վերաբերյալ կայացել է: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ,Ադրբեջանն արդեն կանխավճար է վճարել համակարգերի առաքման համար: Տեղեկատվությունը հաստատել է նաև «Բելառուսական նորություններ» պարբերականը:
Ինչպես գրում է PanArmenian-ը, Ադրբեջանը սկսեց հետաքրքրվել բելառուսական արտադրության համազարկային համակարգերով Հայաստանում «Իսկանդեր-Է» համակարգերի հայտնվելուց հետո: