Ամերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը կընդգրկվի Ադրբեջանի անցանկալի անձանց «սև ցուցակում»՝ Արցախ այցելության համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշենք, որ հոկտեմբերին Էնթոնի Բուրդենն այցելել է Հայաստան ու Արցախ՝ իր «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հեռուստաշոուի նկարահանումների համար: