Հրանտ Դինքի անվան հիմնադրամը հակամարտությունների կանխարգելման համար արժանացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի միջազգային հիմնադրամի մրցանակին:
«Հրանտ Դինքի հիմնադրամը կարևոր դեր է խաղում Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում: Հիմնադրամի նախաձեռնություններն ու նախագծերը նպաստում են ԶԼՄ-ներում ատելության արմատախիլ անելուն և հակամարտությունների կանխարգելմանը, ինչը հատկապես կարևոր է հիմա, երբ հարյուր հազարավոր փախաստականներ են ժամանում Թուրքիա», - ասվում է ֆրանսիական հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:
Պարգևատրման արարողությունը կկայանա նոյեմբերի 23-ին Փարիզում: Հիմնադրամի ղեկավար, Հրանտ Դինքի այրի Ռաքելին մրցանակը կհանձնի Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը:
Հրանտ Դինիք անվան հիմնադրամը ստեղծվել է 2007 թվականին և նախագծեր է իրականացնում մշակույթի, կրթության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: