Եվրասիական միության համակարգող օրգանը կկազմի ԵԱՏՄ միասնական ապրանքանիշերի նախագծեր: Հոկտեմբերի 25-ին այս մասին Երևանում ընթացող Եվրասիական Միջկառավարական խորհրդի նիստում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի (ԵՄ համակարգող մարմին) նախագահ Տիգրան Սարգսյանը, փոխանցում է news.am գործակալությունը:
«Մենք նախագծեր կկազմենք եվասիական ապրանքանիշերի և համատեղ ձեռնարկությունների տեսանկյունից: Այսինքն՝ ի հայտ կգան առաջին սուբյեկտները, որոնք կպայքարեն մեր ընդհանուր միության համար: Սա մեր տնտեսությունների իրական հատվածի աջակցության կարևոր ծրագիր է»,- նշել է Սարգսյանը: