Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն Instagram իր էջում կիսվել է Հայաստան կատարած այցի տպավորություններով՝ հրապարակելով մի քանի վառ լուսանկար:
Մեդվեդևը մասնավորապես հրապարակել է Հայաստանի լանդշաֆտի, Հայաստանի խորհրդայնացման 50-ամյակին նվիրված հուշարձանի, Արցախի խորհրդանիշ համարվող ժինգյալով հաց պատրաստող կնոջ և հայկական տարազով պարողների լուսանկարներ:
Ռուսաստանի վարչապետն այս նկարներն մակագրել է ուղղակի` Հայաստան: