Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել է, որ իրաքյան զինված ուժերը և Իրաքի ժողովրդական աշխարհազորը գնդակոծում են փեշմերգայի դիրքերը Մոսուլից ոչ հեռու։ Այս մասին ասվում է ինքնավարության Անվտանգության խորհրդի թվիթերյան էջում։
«Իրաքի բանակն ու Իրանի աջակցությունը վայելող Իրաքի աշխարհազորային ուժերը (PMF) գնդակոծում են «փեշմերգա»-ի դիրքերը Մոսուլի հյուսիս-արևմուտքից՝ Զումար բնակավայրի կողմից։ Տեղի է ունենում գրոհ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իրաքյան Քրդստանի կառավարությունն առաջարկել էր Բաղդադին դադարեցնել կրակն ու երկխոսություն սկսել՝ պատրաստակամություն հայտնելով սառեցնելու անկախության հանրաքվեի արդյունքները։