Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը վերացրել է մի խումբ անձանց, ովքեր ահաբեկչություն էին ծրագրել Բաքվում ընդդիմության հանրահավաքի ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ խմբավորումն, որը գլխավորել է Ադրբեջանի քաղաքացի Բախտիյար Ալեքբերովը, ենթարկվել է արտասահմանում գործող կրոնական ծայրահեղական ահաբեկչական կազմակերպության:
Պետական անվտանգության ծառայությունից հայտնում են, որ խմբավորումը պատրաստել է մի քանի պայթուցիկ սարք ու դրանք հոկտեմբերի 22-ին փորձարկել Լոկբատան բնակավայրում: Հաղորդվում է, որ իրենց հանդիպումներում խմբի անդամները համաձայնեցրել են, որ ահաբեկչություն պետք է իրականացվի ընդդիմության՝ հոկտեմբերի 28-ին Բաքվում կայանալիք հանրահավաքի ժամանակ: