Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարարությունը չի ճանաչում Հարավային Օսիայի իրավունքը՝ կապված Բարսելոնայում իր ԱԳՆ ներկայացուցչության բացման հետ։ Այս մասին ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
ԱԳՆ հայտարարությունում նշվում է, որ տարբեր ԶԼՄ-ներում հրապարակված լուրերի լույսի ներքո Իսպանիան ընդգծում է, որ Հարավային Օսիան համարում է Վրաստանի անքակտելի մաս։ Տեքստում ասվում է, որ հանրապետությունը «չի ճանաչվում ՄԱԿ-ի գեթե ոչ մի պետության կողմից»։