Տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանում կա մինչև 2 հազար անօթևան երեխա, հայտնում է Արցախպրեսը՝ հղում տալով haqqin.az-ին:
Ադրբեջանի Երեխաների միության ղեկավար Քամալ Աղազադեն պնդում է, որ 2015 թվականին հատուկ ուսումնասիրություն կատարելով Ընտանիքի հարցերով պետական կոմիտեն նշել է 400 անօթևան երեխայի մասին, ՆԳՆ-ի 2016 թվականի տեղեկություններով՝ Ադրբեջանում անօթևան երեխաների թիվը գերազանցում է 500-ը: Իսկ ինքն Աղազադեն կարծում է, որ Ադրբեջանի քաղաքների փողոցներով թափառում է 1000-ից ավել անօթևան երեխա:
Երեխաների իրավունքների պաշտպանության լիգայի նախագահ Յուսիֆ Բեքիրովը հայտարարել է, որ մանկական անօթևանության դեմ պայքարի ծրագրեր պարզապես չկան: Դե իսկ պետական գերատեսչություններում պետական գաղտնիքին առանձին կարևորություն չտալու համար, ջանում են լրատվամիջոցների հետ շփվելիս լեզուն ատամների տակ պահել: Այս անգամ ևս Պետական կոմիտեի երեխաների հարցերով բաժնի Փարվիզ անունով (ազգանունը հրաժարվել է հայտնել) ղեկավարն ասել է. «Ձեզ նման տեղեկություններ տալու իրավունք չունեմ: Դիմեք Տեղեկատվության և վերլուծությունների դեպարտամենտի ղեկավար Էլգյուն Սաֆարովին»: Դեպարտամենտի ղեկավարը լրատվամիջոցների հանդեպ ավելի բարեհաճ է գնվել՝ հայտնելով, որ կառավարությունում ծնողական խնամքից զրկված երեխաների վերաբերյալ կանոններ կան: