Իլինոյս նահանգի Կուկ շրջանի դատարանը ԱՄՆ 44-ամյա նախկին նախագահ Բարաք Օբամային երդվյալ ատենակալի կարգավիճակով հրավիրել է դատարան։ ԱՄՆ նախկին նախագահը համաձայնել է մասնակցել նոյեմբերին կայանալիք դատական գործընթացին։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Քաղաքական գործիչն անշարժ գույք ունի Չիկագոյում, հետևաբար իրավունք ունի ատենակալ լինել Իլինոյսում։ «Օբաման պարզորոշ հասկացրել է, որ ներկա գտնվելով դատական գործընթացին՝ կատարում է քաղաքացու իր պարտքը»,- ասել է դատավորը՝ հավելելով, որ կձեռնարկվեն նախկին նախագահի անվտանգության ապահովման անհրաժեշտ բոլոր միջոցառումները։
Առայժմ, սակայն, տեղեկություն չկա՝ հատկապես որ դատական գործընթացին կմասնակցի Բարաք Օբաման։