Ֆրանսիայի Լիոն քաղաքի հարևանությամբ գտնվող Դեսին Շարպյեի Հիշատակի հայկական կենտրոնում ելույթ կունենա իսրայելցի պատմաբան Յաիր Օրոն: Այս մասին հաղորդում է Հայ Հուշագրության Ազգային Կենտրոնը:
Հայտնի իսրայելցի պատմաբան և հումանիստ Յաիր Օրոնը ֆրանսերենով լույս տեսած իր երկրոդ «Իսրայելը և Հայոց Ցեղասպանությունը» գրքի առիթով է ելույթ ունենալու:
Գիրքը լրացնում է նախորդիրն՝ «Անտարբերության և ժխտողականության անհեթեթությունը» գրքին և վերլուծում է հրեական սիոնիզմի, այնուհետ Իսրայելի կողմից վերջին 100 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության հանդեպ վերաբերմունքը: