Իրաքի բանակը Հաիջա շրջանի մոտակայքում զանգվածային գերեզման է հայտնաբերել` մահացած զինվորների, ոստիկանների մարմիններով, որոնք մահապատժի են ենթարկվել «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից: Այս մասին հաղորդում է Sputnik News-ը:
Քիրքուքի նահանգի ոստիկանության ղեկավարի խոսքով` մասնագետները մտադիր են մնացորդները մանրազնին քննության ենթարկել, քանի որ «հարյուրավոր իրաքցի զինվորներ և ոստիկաններ, որոնք պայքարում էին ծայրահեղականների դեմ, համարվում են անհայտ կորած»: