Վրաստանի կառավարությունը միանշանակ աջակցում է Իսպանիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և քննադատում է միակողմանի ձևով Կատալոնիայի անկախության հռչակումը, հայտնում է «Спутник Грузия»-ն։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Կատալոնիայի կառավարությունը հստակ աջակցում է Իսպանիայի Թագավորության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և Կատալոնիան համարում է նրա անբաժան մաս։ Վրաստանի կառավարությունը քննադատում է միակողմանի ձևով Կատալոնիայի կողմից անկախության հռչակումը և աջակցում է Իսպանիայի Սահմանադրության, օրենքի գերակայության և Իսպանիայի բոլոր քաղաքացիների իրավունքների շրջանակներում օրենքը վերականգնելու և իրավիճակը կարգավորելու Իսպանիայի կառավարության փորձերը»։
Ավելի վաղ Իսպանիայի տարածքային ամբողջականության պաշտպանության հայտարարություններով հանդես էին եկել Վրաստանի նախագահը և վարչապետը։