Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին անկախության հանրաքվեից հետո ստեղծված ճգնաժամի ֆոնին որոշել է հեռանալ պաշտոնից։ Նա զբաղեցնում էր այդ պաշտոնը 2005 թվականից։ Reuters-ի հաղորդմամբ, Բարզանին առաջարկել է նախագահի լիազորությունները բաշխել ինքնավարության կառավարության, խորհրդարանի և դատական մարմինների մեջ։
Նոյեմբերի 1-ին՝ նրա հրաժարականի օրը, պետք է տեղի ունենային նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Սակայն Բաղդադի հետ հակամարտության պատճառով նախորդ շաբաթ որոշում կայացվեց քվեարկությունը հետաձգելու մաիսն ։