Անկարայի քաղաքապետ Մելիք Գյոքչեքը հրաժարական է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով, հայտնում է News.am-ը:
«Ես հեռանում եմ, ոչ թե նրա համար որ անհաջող եմ աշխատել, այլ որովհետև ինձ Էրդողանն է այդ մասին խնդրել: Ես Էրդողանի կարգադրությունն եմ կատարում և հեռանում եմ պաշտոնից», - ասել է Գյոքչեքը:
Ավելի վաղ հրաժարական էին տվել Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը եւ թուրքական մի քանի նահանգների նահանգապետեր։