Հերսոնեսում (Կրետե) ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ տուրում 2.5:1.5 հաշվով հաղթեց Հունաստանի թիմին, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:
Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տարան սպիտակ խաղաքարերով: Սերգեյ Մովսեսյանը պարտվեց, իսկ Հրանտ Մելքումյանը չորրորդ խաղատախտակի առջև կարողացավ պահպանել ոչ-ոքի արդյունք:
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում 1:3 հաշվով զիջեց Ուկրաինայի ընտրանուն:
Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղացին, իսկ Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը պարտություն կրեցին, համապատասխանաբար, առաջին և չորրորդ խաղատախտակների առջև: