Արմավիրի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ դանակով անձ է ներխուժել։
PanARMENIAN․Net -ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ համապատասխան ահազանգը ստացվել է մանկապարտեզի աշխատակցից։
Ջանոյանը չի մանրամասնել, արդյոք միջադեպի արդյունքում տուժածներ կան։
Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը, տղամարդը պատանդ էր վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ Ոստիկանների բանակցությունների և բացատրական աշխատանքների արդյունքում բոլոր պատանդները բաց են թողնվել: