Ամերիկյան Կոնգրեսը թույլտվություն չի տվել Հյուսիսային Կորեայի դեմ տազմական ուժ կիրառելու համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ՝ պատասխանելով սենատորներից մեկի հարցին:
Նշենք, որ ամերիկյան սահմանադրության համաձայն, պատերազմ հայտարարելը Կոնգրեսի լիազորությունն է:
Փհենյանի հետ հարարաբերությունների լարվածության սրացման ֆոնին ամերիկյան բարձր ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական ուժ կիրառելու մեծ հավանականության մասին: