Մադրիդի կողմից պաշտոնի հեռացված Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուշդեմոնը Բելգիայում է: Այս մասին հայտնել է վերջինիս վարձած բելգիացի փաստաբանը՝ Փոլ Բեկայերտը:
Նա չի հստակեցրել, արդյոք Պուչդեմոնը պատրաստվում է քաղաքական ապաստան խնդրել Բելգիայից, թե՝ ոչ. իրեն վարձել են իրավաբանական պաշտպանության համար: Իսպանիայի դատախազությունը սպառնում է Պուչդեմոնին և նրա գործընկերներին ապստամբության կազմակերպման մեղադրանք ներկայացնել հոկտեմբերի 1-ին ինքնավարությունում անկախության հանրաքվե կազմակերպելու համար: Վերջինս չեն ճանաչում ո՛չ Մադրիդում, ո՛չ Բրյուսելում: