Այսօրվա դրությամբ ամենաարդիական խնդիրն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումն է: Այս մասին այսօր հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն Եվրասիական զարգացման բանկի կազմակերպած «Եվրասիական ինտեգրացիա. լճացո՞ւմ, թե՞ զարգացում» խորագրով միջազգային 12-րդ համաժողովի ժամանակ:
«Ամենաարդիական խնդիրն այսօրվա դրությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումն է: Համապատասխանաբար պետք է աճի նաև հանձնաժողովի պատասխանատվությունը», - հայտարարել է Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ այսօր ԵՏՀ-ն կարող է իրականացնել միայն պայմանավորվածությունների իրականացման մոնիթորինգ և հանդես գա երաշխավորագրերով: «Լիազորությունների ավելացման հետ պետք է մեծանա նաև ԵՏՀ պատասխանատվությունը: Այսօր ԵՏՀ պատասխանատվություն չի կրում և դա չափազանց մեծ շքեղություն է մեր հինգ երկրների համար», - նշել է Սարգսյանը:
Կոլեգիայի նախագահը նշել է, որ կոնֆլիկտներ են առաջանում, քանի որ առանձին երկրներ ընդհանուր շահերն երկրորդ պլան են մղում և առաջնորդվում են սեփական շահերով, չկան հստակ գործիքներ այս կամ այն որոշումները կատարել հարկադրելու համար՝ օրինակ դատարան հայց ներկայացնելը:
«Այս նախագծին (եվրասիական ինտեգրացիա – խմբ.) այլընտրանք չկա: Հետևաբար, մենք պետք է միասին արձագանքենք մարտահրավերներին», - եզրափակել է Սարգսյանը: