Հոկտեմբերի 29-ին Բրյուսելի հայտնի «BOZAR» գեղարվեստի կենտրոնում տեղի է ունեցել Արցախի մասին պատմող «Հավերժները» ֆիլմի պրեմիերան, հայտնում է Artsakhpress-ը:
Ցուցադրությունը կայացել է «50/50. բելգիական կինոյի 50-ամյակի/բացահայտումների 50 տարի» խորագիրը կրող միջոցառումների շրջանակներում։
Միջոցառմանը ներկա էին ֆիլմի ստեղծագործական թիմի անդամները, ովքեր առաջնախաղի ավարտից հետո պատասխանել են ներկաների հարցերին։