Պաշտոնից հեռացված Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը Բրյուսելից Բարսելոնա չի վերադարձել, հայտնում է իսպանական La Vanguardia թերթը: Հաղորդվում է, որ Բարսելոնա են վերադարձել Պուչդեմոնը նախկին երկու խորհրդականները՝ ներքին գործերի խորհրդի նախկին ղեկավար Ժոակիմ Ֆորնը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին խորհրդական Դոլորս Բասսան:
Իսպանական արդարադատությունը Պուչդեմոնի և նրա մերձավոր շրջապատի նկատմամբ ապստամբություն նախապատրաստելու մեղադրանք է ներկայացրել կապված հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անկախության հանրաքվե անցկացնելու հետ: Արդյունքում կատալոնացի նախկին պաշտոնյաններին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում:
Ավելի վաղ Պուչդեմոնը հայտարարել էր, որ Կատալոնիայի անկախության համար ինքը պատրաստ է բանտ նստել;