Ղրղզստանին հետաքրքիր է Հայաստանի փորձը եվրոպական GSP+համակարգում։ Այս մասին ասել է Ղրղզստանի կառավարությանն առընթեր Պետական մաքսային ծառայության պետ Ազամաթ Սուլայմանովը, հաղորդում է NEWS.am գործակալությունը։
Գործակալությունը հաղորդում է, որ Բիշքեկին հետաքրքրում է և՛ մաքսավորների, և՛ որակի լաբորատորիաների, և՛ լիցենզավորման մարմինների փորձը։
«Լաբորատոր հաստատման հարցերը մեզ համար շատ կարևոր են։ Չէ՞ որ գործնականում GSP+ աշխատելու համար մեր երկրում պետք է միջազգայնորեն հավատարմագրված լաբորատորիաներ լինեն։ Միայն այնտեղ փորձագետները կարող են եզրակացություններ ստանալ եվրոպական չափանիշներին համապատասխանելու մասին։ Հայ գործընկերները մեզ կարող են օգնել։ Համատեղ աշխատանքն արդեն սկսվել է»,- նշել է Սուլայմանովը։