Համաշխարհային բանկի «Doing Business 2018» զեկույցում Հայաստանը զիջել է դիրքը 9 հորիզոնականով՝ զբաղեցնելով 47-րդ տեղը:
ՀԲ հայաստանյան գրասենյակում նշել են, որ նախկինում հրապարակված Doing Business վարկանիշում Հայաստանի դիրքի փոփոխության հիմնական պատճառներն են՝ այլ տնտեսությունների գործարարության կարգավորման միջավայրերի նշանակալի բարելավումները, մեթոդաբանական շտկումները և տվյալների վերանայումները:
Doing Business զեկույցի եզրահանգմամբ` Հայաստանը 2016/17 թթ. զգալի փոփոխություններ է իրականացրել կարգավորման տեղական դաշտում, մասնավորապես դյուրացրել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ միացման ընթացակարգերի համար պարտադրելով նոր ժամկետներ և կոմունալ ընկերությունում ներդնելով աշխարհագրական տեղեկությունների նոր համակարգ, դյուրացրել է գույքի գրանցումը՝ բարելավելով հողերի կառավարման համակարգի վեճերի կարգավորման մեխանիզմները:
Նշենք, որ տարածաշրջանի մյուս երկրները զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները. Վրաստանը 9-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 57-րդ, Թուրքիան՝ 60-րդ, Իրանը՝ 124-րդը: