1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմը Նյու Յորքում և Լոս Անջելեսում էկրաններին կհայտնվի նոյեմբերի 11-ից: Այս մասին հայտնում է News.am-ը՝ հղվելով աշխարհահռչակ հայազգի ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանին:
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Ջո Բերլինգերը: Ֆիլմում ներկայացված են Ցեղասպանության և Թուրքիայի կողմից ժխտողական քաղաքականության մասին գիտնականների հետ նրա արած հարցազրույցները: Ֆիլմի երաժշտության հեղինակը Սերժ Թանկյանն է: