Չնայած ահաբեկչական պատերազմի հետևանքով զբոսաշրջության անկմանը՝ Սիրիան ակտիվ աշխատանքներ է իրականացնում ոլորտի վերականգնման ուղղությամբ և ակնկալում է բարեկամ երկրների, հատկապես Հայաստանի հետ տուրիստական փոխայցելությունների աշխուժացում: Panorama.am-ի փոխանցմամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում նման հայտարարությամբ հանդես է եկել Սիրիայի Արաբական Հանրապետության զբոսաշրջության նախարար Բուշր Յազջին:
Կողմերը համակարծիք են եղել, որ զբոսաշրջության ոլորտը զարգացնեու համար առկա են բարենպաստ նախապայմաններ, մասնավորապես՝ ընթացիկ տարվա հունիսի 28-ից գործող Դամասկոս-Երևան չվերթը:
Նիստի ընթացքում ՀՀ պատվիրակությանը ցուցադրվել են Սիրիայի զբոսաշրջության շրջանների մասին կարճ տեսահոլովակներ: