ՌԴ Վլադիմիրսկայա մարզի Վյազնիկովսկի շրջանի 20 մետր խորություն ունեցող անտառային Սականցի լիճը գետնի տակ է անցել:
Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է մարզի աշխատակազմի ջրօգտագործման և ջրային ռեսուրսների բաժնի պետ Իվան Շապոշնիկովը:
Նա պարզաբանել է, որ դա տեղի է ունեցել այդ շրջանում կարստային գոյացությունների առաջացման պատճառով:
«Գրունտի ողողման արդյունքում դատարկություններ են առաջացել, որոնց մեջ է հենց լցվել լճի ջուրը՝ ձկների հետ միասին: Թե ինչ կլինի հետագայում լճի հետ, հիմա դժվար է ասել: Հավանականություն կա, որ առաջացած դատարկության տեղում նորից ջուր կլցվի և լիճը կվերականգնվի»,-ասել է նա: