ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Գրին քարտ» վիճակախաղը չեղարկելու իր մտադրության մասին Մանհեթենի ահաբեկչությունից հետո, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
«Այսօր ես սկսում եմ ծրագիր-վիճակախաղի չեղարկման գործընթացը: Մենք պետք է ազատվենք դրանից հնարավորինս շուտ», - ասել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում իրականացված ահաբեկչության մեջ հիմնական կասկածյալ Սայֆուլլա Սայիպովը «Գրին քարտի» միջոցով է մուտք գործել ԱՄՆ և նույնիսկ կարողացել է իր ազգականներին տեղափոխել ԱՄՆ: