Մոտ 10 հազար վրացիներ «անհետացել» են ԵՄ երկրներում

11:04     2 նոյեմբերի, 2017

Շենգենյան համաձայնագրի երկրներ առանց վիզա մուտքի ռեժիմը թույլ է տվել Վրաստանի բազմաթիվ քաղաքացիների Եվրոպա ուղևորվել և օրենսդրության խախտմամբ փորձել այնտեղ մնալ, գրում է Коммерсантъ-ը։

Պաշտոնական տվյալներով՝ մոտ 10 հազար վրացիներ օգտվել են ԵՄ-ի հետ առանց վիզա ռեժիմի ուժի մեջ մտնելուց, և այցելելով եվրոպական երկրներ՝ սահմանված ժամկետներում չեն վերադարձել հայրենիք։

Ինչպես հայտնել են եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով Վրաստանի պետնախարարի գրասենյակից, այս տարվա մարտի 28-ից Վրաստանից Շենգենյան համաձայնագրի երկրներ են ուղևորվել ավելի քան 162 հազար քաղաքացիներ (խոսքը հիմնականում զբոսաշրջիկների մասին է)։ Սահմանված ժամկետներում հայրենիք չի վերադարձել 9875-ը։


© armedia.am