«Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակում նոյեմբերի 15-ին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվելու է Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ինչպես փոխանցում է պատկերասրահի պաշտոնական կայքը, ցուցադրվելու է Սարյանի շուրջ 30 գեղանկար աշխատանք, որոնք հիմնականում 1910-ականներ նրա գործերից են, երբ նկարիչն մեծ ճանաչում և վարպետություն էր ձեռք բերել:
Ներկայացված են լինելու աշխատանքներ, որոնք վարպետն արել է Մերձավոր Արևելքի երկրներ ճանապարհորդության ժամանակ և դրանց մասին իր հիշողությունների մոտիվներով:
Ցուցահանդեսում ընդգրկվել են Հայաստանի Ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի նկարներ և Տրետյակովյան պատկերասրահի նկարների հավաքածուներից:
Ցուցահանդեսը բաց է լինելու 2017թ. նոյեմբերի 16-ից մինչև 2018 թ. հունվարի 14-ը: