Թուրքիայի հետ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պարտավորագրի գումարը գերազանցում Է 2 մլդ դոլարը, փոխանցում է Պառլամենտսկայա Գազետան՝ հղվելով Տասսին:
Այդ մասին հայտնել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը: «Թուրքիայի հետ Ս-400-ի շուրջ գործարքը կազմել է ավելի քան 2 մլդ դոլար»,- ասել Է նա՝ չճշտելով այլ մանրամասներ:
Ռուսաստանում Թուրքիայի դեսպանը նշել է, որ Թուրքիան հոկտեմբերի 20-ին կանխավճար է մուծել այդ համակարգերի համար:
Միևնույն ժամանակ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության փոխղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել Է, որ Ս-400 համակարգերի մատակարարումները կսկսվեն երկու տարվա ընթացքում: Ս-400 «Տրիումֆը» մեծ հեռահարության զենիթահրթիռային համակարգ Է: Այն նախատեսված է օդուժի, թևավոր ու բալիստիկ հրթիռների ոչնչացման համար, կարող Է օգտագործվել ցամաքային օբյեկտների դեմ: