ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքում հոկտեմբերի 31-ի ահաբեկչության գործով մեղադրվող Ուզբեկստանի քաղաքացի Սայֆուլլո Սաիպովը մահապատժի է արժանի: Այդ մասին նախագահը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում, փոխանցում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը: :
«Նյու Յորքում ահաբեկչություն գործած անձն ուրախ էր, երբ խնդրում էր ԻՊ դրոշը կախել իր հիվանդասենյակում: Նա 8 մարդ է սպանել, ծանր վնասվածքներ պատճառել 12-ին: Նրան հարկավոր է մահապատժի ենթարկել»,-գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ահաբեկչական գործողություն է իրականացվել Նյու Յորքում: Ստորին Մանհեթենում ավտոմեքենան, որի ղեկին երիտասարդ տղամարդ էր նստած, մխրճվել է ամբոխի մեջ: Որոշ ժամանակ անց մեքենան բախվել է դպրոցական ավտոբուսի և կանգ է առել:Իշխանությունները պատահարը որակել են որպես ահաբեկչություն: 6 մարդ մահացել է տեղում, ևս 2-ը՝ հիվանդանոցում, ստացած վիրավորումներից: